Երազումս հաճախ եմ քեզ տեսնում , գուցե կարոտից է...առօրյա կյանքն էլ չի բավականացնում ինձ , որ այդքան տեսնելուց հետո չկարոտեմ քեզ ... դու կաս իմ մեջ ....հիվանդագին կարոտ .... ամենաուրեք պատկերդ աչքերիս առաջ ու նորից կարոտ ... տեսնես այդպիսի մեկը կա , որ չի իմանում տեղը կարոտի ... երանի նրան ... թեկուզ մեզ շատ քիչ տարածություն է բաժանում , բայց ես կարոտում եմ անդադար ... հնարավորինս մոտ մի բառ չկա , որ նկարագրեմ կարոտիս ու սիրուս չափը ... դա դու կզգաս միայն ... չէ որ երբ կողքիդ եմ ինքդ ես նկատում աչքերիս փայլն ու ուրախությանս չափը .... մտքումս մեր ներկան պահելով , երազում եմ ապագայի մասին ...սիրում եմ , երբ միասին ենք ,երազում ենք մեզ այդքան հեռու և այդքան մոտ ապագայի մասին ... երջանիկ մի օր ... պատկերացնում ես ինչքա՞ն զգացմունք է կուտակվել  իմ մեջ միանգամից... կարոտ , սեր , երջանկություն ... անունդ սրտումս ամուր եմ պահում , շատ ամուր ... քեզ կորցնել չեմ կարող արդեն , միակ ու ամենամեծ ուժը դու ես տվել ինձ , որ սիրեմ ու ապրեմ քեզնով ... գիտեմ , որ չես թողնի ինձ, չես թողնի , որ տխրեմ ... կլինես կողքիս ... երջանիկ եմ , որ ունեմ քեզ , որ իմն ես միայն ... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել