Yerevan.today-ը գրում է․

2014թ. տարեվերջին Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական նոր իրավիճակ ստեղծվեց՝ կապված այդ երկրի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների հետ: Համաշխարհային շուկայում նավթի գնի աննախադեպ անկումը թուլացրեց նաև ռուսական ռուբլին: Այն հսկայական անկում գրանցեց ԱՄՆ դոլարի և այլ փոխարժեքների համեմատությամբ: Մի փոքր ավելի ուշ կտրուկ անկում ապրեց նաև հայկական դրամը, ինչին հետևեց անկանոն ու անտրամաբանական գնաճը: Փորձագետները շտապեցին Հայաստանում կատարվողը կապել Ռուսաստանի իրողությունների հետ, և այդ պնդումների մեջ տրամաբանություն կար: Հնչեցին գնահատականներ, որ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսություններն այնքան են սերտաճել, որ, ՌԴ-ում կատարվող ցանկացած բացասական երևույթ անմիջապես ազդելու է մեր տնտեսության վրա: Թե ինչպես կլինի հետագայում՝ չգիտենք, բայց փորձեցինք պարզել, թե ինչպես է արձագանքել հայկական դրամը ռուսական ռուբլու մեկ այլ համանման անկմանը: 1998 թվականին ռուսական ռուբլին ճիշտ այդպիսի տատանում արձանագրեց, նույւնիսկ մի բան էլ ավելի արժեզրկվեց, քան՝ 2014 թվականին: Այն ժամանակ, սակայն, այդ արժեզրկումը դրամի վրա նման անդրադարձ չունեցավ: Պատճառաբանությունները, թե հիմա երկու երկրների տնտեսությունները շատ ավելի են ինտեգրված, քան 1998-ին՝ համոզիչ չեն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել