1in.am–ը գրում է.

pic_0a70da2cd7b3346c4b5d3ba26ef1b055

2014-ի համացանցային ամենաանհաջող գաղտնաբառը նորից դարձել է 123456 թվերի համադրությունը: Այդ մասին վկայում են SplashData ընկերության տվյալները, որն ամեն տարի հավաքում է վատագույն գաղտնաբառերի ցուցակը:

Երկրորդ հորիզոնականը նորից զբաղեցրել է password բառը, երրորդ հորզոնականում է հայտնվել 1-5 թվերի հերթականությունը, չորրորդ հորիզոնականում՝ 12345678 համադրությունը: Անհաջող գաղտնաբառերի հնգյակը եզրափակում է qwerty տառերի համադրությունը:

Հաճախ անհաջող գաղտնաբառերի ցուցակում հայտնվում են սպորտային տերմինները, օրինակ, baseball կամ football բառերը, իսկ հարյուրակում հայտնվել են yankees, eagles, steelers, rangers և lakers բառերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել