Էդ լակոտն իրենից ի՞նչ է, է՜, ներկայացնում. Ջիվան Գասպարյանը զարմացած է` ինչո՞ւ ՌԴ-ն Պերմյակովի դատ-դատաստանը չի թողնում ՀՀ-ինYerkir.am-ը գրում է․

«Հեքիաթ չի, էլի, մտնես մեկի տունը, բոլորին կոտորես անտեղի: Որ ի՞նչ, սրա անունն ի՞նչ դնել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը` խոսելով Գյումրիում կատարված սպանդի մասին:

Գասպարյանը զարմանում է, թե ինչո՞ւ ռուսները չեն համաձայնում սպանդի մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի դատ ու դատաստանը թողնել Հայաստանին:

«Այնպիսի մի ցավ է, որ ուղղակի չես կարողանում հասկանալ` ի՞նչ է կատարվում: Այնքան խառը բաներ կան, որ մարդ ուղղակի չի հասկանում դեպքերի ընթացքն ու տրամաբանությունը: Շատ եմ ցավում եղածի համար: Լակոտի եղածն ի՞նչ է, որ երկու երկրների հարաբերությունները փչացնի»,- ասում է նա:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել