10423062211in.am-ը գրում է․

Դուբայով վիրտուալ ճանապարհորդությունը, որը ցույց է տալիս քաղաքը 360 աստիճանով, հասանելի է դարձել համացանցում:

Նոր Dubai360 անվանումով նախագիծը մշակվել է 18 ամիս շարունակ և իր մեջ ներառում է մոտ 1,3 հազար համայնապատկերային լուսանկարներ‏ ու տեսանյութեր: Ինտերակտիվ շրջագայությունը հասանելի է բոլոր ցանկացողների համար: Բացի մշակութային տեսարժան վայրերից զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ քաղաքի հյուրանոցների, տրանսպորտային ենթակառույցների և օդանավակայանների հետ:

Ավելի քան 500 հազար լուսանկարներ են օգտագործվել քաղաքի պատկերի ստացման համար: Համայնապատկերն ինտերակտիվ է և թույլ է տալիս օգտատերերին ընտրել դիտման ֆունկցիաներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել