
Hasarakutyun.am-ը գրում է.
ՌԴ «ՌԲԿ» հեռուստաալիքի«Օբոզրեվածել» հաղորդաշարի հերթական համարում անդրադարձ է կատարվելԳյումրու ողբերգությանը: Հաղորդավարի հարցին, թե արդյոք Գյումրու ռուսական ռազմաբազայի առկայությունն արդյոք Հայաստանի համար ավելի շահեկան չէ, «Եվրազես ինստիտուտի» վերլուծաբան Նադանա Ֆրիդրիխսոնը պատասխանել է.
-Ոչ այնքան…ինչ է նշանակում` ավելի շատ շահեկան է Հայաստանի համար: Մենք ամեն դեպքում վարձ ենք վճարում ենք բազայի առկայության համար, ստորագրում համապատասխան համաձայնագրեր և այլն: ՌԴ-ի համար նույնպես շատ կարևոր է բազայի առկայությունը, սա կայունություն ապահովելու միջոց է, Ռուսաստանի ձեռագիրն է, ինչպես նաև որոշակի մեսիջ մեր արևմտյան գործընկերներին:
Նշենք, որ հաղորդման շրջանակներում ներկայացվել են նաև հարցման արդյունքներ, ըստ որի, հարցվողների 20 տոկոսը նշել է, որ Պերմյակովը պետք է հանձնվի Հայաստանի իրավապահ օրգաններին, 34.6 տոկոսը ՌԴ-ում արդար հետաքննություն անցկացնելու ու պատժելու կողմնակից է, իսկ 45.4 տոկոսն ընդհանրապես այն կարծիքին է, որ ռազմաբազան պետք է փակվի: Ֆրիդրիխսոնը, մեկնաբանելով, հարցման արդյունքները, իր զարմանքն է հայտնել, այնինչ հաղորման մյուս հյուրերից վերլուծաբան Միրզայան Գևորգը նշել է, որ հասկանալի է դիտարկում հարցման արդյունքները, քանի որ, նրա կարծիքով, ռուս ժողովրդի համար ուղղակի անհասկանալի են, թե ինչու է հայ ժողովուրդը բողոքի ակցիաներ իրականացնում, ու այս ամենը դիտարկվում է որպես «անշնորհակալ վերաբերմունք» ՌԴ-ի նկատմամբ:



