10425851901in.am-ը գրում է․

Բրիտանիայում եղանակային պայմանները տրանսպորտի խափանումների և դպրոցների փակման պատճառ են դարձել, գրում է RIA Novosti-ն:

Շոտլանդիայում ձյան պատճառով փակվել են մի քանի մայրուղիներ և հետաձգվել են գնացքների չվացուցակները, իսկ Ուելսում տորնադոյի պատճառով մի քանի բնակելի տներ են տուժել: Ճանապարհներին վթարների պատճառով չորս մարդու բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում ավելի քան երկու հարյուր դպրոցներ փակվել են:

Բրիտանական մետեոբյուրոն նախազգուշացնում է, որ երկրի տարածքի մեծ մասում անձրևներ, ուժեղ քամի և մերկասառույց է սպասվում: Իշխանությունները բնակիչներին կոչ են անում զգուշություն ցուցաբերել, հատկապես երեկոյան ժամեին, գիշերը և առավոտյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել