Armsport.am–ը գրում է.

Հարավամերիկյան հարձակման գիծը կրկին արդյունավետ է. Բարսելոնա – Ատլետիկո՝ 3։1 (Տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի կենտրնական խաղը տեղի ունեցավ «Նոու Կամպ» ստադիոնում, որտեղ արծաթե մեդալակիր «Բարսելոնան» ընդունելու էր գործող չեմպիոնին՝ «Ատլետիկոյին»։ Կատալոնական ակումբը վստահ հաղթանակ տարավ՝ 3։1 հաշվով։

Առաջին խաղակեսում «Բարսելոնան» բացահայտ առավելություն ուներ եւ երկու անպատասխան գնդակ խփեց։ Դարպասը գրավեցին Նեյմարը(Սուարեսի փոխանցումից) եւ Սուարեսը (Մեսսի փոխանցումից)։  Երկրորդ խաղակեսում հավասար խաղ ընթացավ։ Իր կարիերայի ընթացքում առաջին անգամ Լիոնել Մեսսիի խախտումից հետո 11 մետրանոց նշանակվեց։ Մարիո Մանջուկիչը հստակորեն իրացրեց գոլային պահը։ Հանդիպման վերջնակետը դրեց Մեսսին, ով 87-րդ րոպեին գրավեց Մոյայի դարպասը։

Նշենք, որ խաղն ընթացավ  կոպիտ եւ լարված պայքարում։ «Ատլետիկոյի»՝ 6, իսկ «Բարսելոնայի» 3 խաղացող ստացան դեղին քարտեր։ Բացի այդ, կողմերի ֆուտբոլիստները դժգոհ էին գլխավոր մրցավար Ալբերտո Ունդիանո Մալենկոյի աշխատանքից։

Հատկանշական է, որ 4 օր առաջ կայացած «Բարսելոնա» - «Էլչե»(5։0) գավաթային խաղում «Բարսելոնայի» հարավամերիկյան հարձակման գծի ֆուտբոլիստները՝ Նեյմարը, Մեսսին եւ Սուարեսը դարձել էին գոլի հեղինակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել