
Հնդկական Գվալիոր քաղաքի բժիշկները շոկի մեջ էին։ Նրանք 7–ամյա երեխայի բերանից 80 ատամ էին հեռացրել։ 4 ժամ տևած վիրահատությանը մի քանի վիրաբույժ էին մասնակցում։

Երեխայի մոտ, ում անունը չեն հայտնում, սկսվել էր վերին ծնոտի աբսցեսսը, ինչը շատ հազվագյուտ երևույթ էր նրա տարիքում։ Բժիշկ Անկիտ Հասգիոալան, ով մասնակցել էր վիրահատությանը, պատմեց, որ ատամները հայտնվել են հենց աբսցեսսի զարգացման արդյունքում։

Բժիշկները ենթադրում էին, որ, եթե երեխայի ծնողները ժամանակին չդիմեին բժշկի, ապա 4 տարվա ընթացքում երեխայի բերանում 200–ից ավել ատամ կլիներ։ «Վիրաբուժությունը այդպիսի դեպքերում դժվարությունների առաջ է կանգնում, քանի որ ծնոտը թույլ է դառնում, և մեծանում է կոտրվածքներ ստանալու վտանգը»,– հայտարարեց բժիշկը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



