1in.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է Փարիզի արևելքում 4 պատանդների զոհվելու լուրը, հաղորդում է Le Figaro-ն:

«Ֆրանսիան դեռևս չի հաղթահարել իր դեմ ուղղված սպառնալիքները»,- ասել է Օլանդը:

Նրա խոսքերով` «ավելի շատ ռեսուրսներ կհատկացվեն» բնակչության և հասարակական վայրերի պաշտպանության համար:

Օլանդը նաև հայտարարել է, որ վերոնշյալ չորս մարդու սպանությունը հակասեմիտականության դրսևորում է` պատահածը որակելով որպես «նողկալի հակասեմիտական գործողություն»: Նա նաև ընդգծել է, որ խոսքը մոլեռանդների մասին է, ովքեր ընդհանուր ոչինչ չունեն մուսուլմանական հավատքի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել