1in.am–ը գրում է.

Վաշինգտոնի համալսարանի մասնագետները պարզել են, որ որպես իոնային ալիքներ հայտնի սպիտակուցները բժիշկներին կարող են օգնել նոր դեղորայք ստեղծել սրտային առիթմեայով հիվանդ մարդկանց համար: Այս մասին գրում է Meddaily-ն:
Գիտնականները պարզել են, որ կարևոր ալիքներից մեկում` KCNQ1-ում, մեմբրանի էլեկտրական լիցքը ոչ միայն բացում և փակում է ալիքը, այլև որոշում էլեկտրական ազդանշանների հատկությունները:
KCNQ1 ալիքը շատ կարևոր է սրտի ռիթմի համար: Հետազոտողները հույս ունեն, որ այդ բացահայտումը կօգնի սրտի ռիթմի խախտմամբ տառապող մարդկանց:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1519952.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



