Tert.am–ը գրում է.

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտումեուն պատմել է ՖԻՖԱ–ի հետ հարաբերությունների մասին՝ կատալոնական ակումբի նկատմամբ կիրառված տրանսֆերային արգելանքից հետո։

«Մենք խզել են ՖԻՖԱ–ի հետ հարաբերությունները։ Դրանք կվերականգնվեն միայն տրանսֆերային արգելանքի ավարտից հետո»,– ասել է Բարտոմեուն։ 

«Կապտանռնագույնների» նախագահի խոսքերով «Բարսելոնան» ներկա չի գտնվի նաև «Ոսկե գնդակի» արարողությանը, նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներից մեկը Լիոնել Մեսսին է։

Բացի այդ, սպասվում է, որ Բարտոմեուն իր դժգոհությունը կհաղորդի ՖԻՖԱ–ի նախագահ Զեպ Բլատերին ուղղված նամակում։ Կատալոնացի պաշտոնյայի խոսքերով, «Բարսելոնան» մտադիր չէ պատժամիջոցների պատճառով փոխել ակումբի ակադեմիայի աշխատելաոճը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել