Մորրիսոնների ընտանիքը վաղուց էր երազում սեփական տան մասին։ Էնդրյուն և Գաբրիելլան մի քանի տեղ էին աշխատում, որպեսզի կարողանային հարմարավետ տան համար գումար կուտակել։ 10 տարի անց զույգը որոշեց օգտագործել բոլոր խնայողությունները և իրենց ընտանեկան բույնը կառուցել։ Դրա համար նրանց հարկավոր եղավ ընդամենը 22 հազար դոլար։

Այսօր Մորիսսոներն այլևս չեն մտածում վարկի մասին

Տան ընդհանուր մակերեսը 20ք/մ է, սակայն կոմպակտ դիզայնի շնորհիվ այն ոչ մի բանից զրկված չի։

Փոքրիկ խոհանոցը բավական հարմարավետ է թվում։

Տանը տեղ գտնվեց նաև ընթերցասրահի համար, իսկ ճաշի սեղանը հեշտությամբ վերածվում է աշխատանքայինի։

Հաստատության ամեն մի սանտիմետրը խելամտորեն օգտագործվում է։

Երկրորդ հարկում տեղավորված է երկտեղանոց մահճակալը։

Դրա դիմաց` հարմարավետ հյուրասենյակը
 

Սանհանգույցը ևս, ինչպես հարկն է, կահավորված է։

Այս տունը ևս մեկ առավելություն ունի. այն անիվների վրա է, և զույգը կարող է դրանով ազատ ճանապարհորդել։

Նայելով այս տանը՝ հասկանում ես, որ մեծ սենյակներն իրականում այդքան էլ հարմարավետ չեն։
 

Իսկ տան կառուցումից հետո Մորրիսոնները հասկացան, որ երջանկությունն ամենևին շքեղության մեջ չէ։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել