1in.am-ը գրում է․

1041693543

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եռօրյա սուգ է հայտարարել Charlie Hebdo շաբաթաթերթի վրա հարձակման արդյունքում զոհերի հիշատակին: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

«Վաղն ազգային սգո օր կլինի, ես արձակել եմ համապատասխան հրամանը: Կեսօրին բոլոր պետական հաստատություններում լռության րոպե կհայտարարվի, և ես ամբողջ բնակչությանը կոչ եմ անում մասնակցել դրան: Դրոշները 3 օր խոնարհված կմնան»,- հայտարարել է նա:

Հիշեցնեք, որ չորեքշաբթի առավոտյան Փարիզի 11-րդ շրջանում գտնվող Charlie Hebdo շաբաթաթերթի գրասենյակ 3 չարագործ են ներխուժել` կրակ բացելով աշխատակիցների վրա, որի հետևանքով զոհվել է 12 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել