Ալեքսը՝ թիրախում․ ամերիկյան Target (թիրախ) խանութի գանձապահ Ալեքսը նշում է իր առցանց մեդիա քառասունքը Media.am-ը գրում է.

« 40 օր է անցել alexfromtarget ինտերնետային հեղեղից, եւ հայտնի է միայն մի բան․ 16 տարեկան տղան ունի 746.000 հետեւող, մտահոգ ծնողներ եւ ահաբեկված ընկերուհի »

 Գործ, տուն, Թվիթեր

2014 թվականի նոյեմբերի 2-ին ժամը 16.00-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆրիսքո քաղաքի բնակիչ Ալեքսը աշխատանքից վերադարձավ տուն։ 16 տարեկան Ալեքսը «Թարգեթ» խանութում գանձապահ էր, եւ դասավորում էր գնումները տոպրակներում։ Գործից տուն ճանապարհին Ալեքսը արդեն սոցցանցերի աստղ էր դարձել, թեպետ ինքն այդ մասի տեղյակ չէր։ Ժամը 16.09-ին Թվիթերում հայտնվեց նրա շփոթված հաղորդագրությունը․ «Հիմա ի՞նչ՝ ես նշանավո՞ր եմ»։

Վայրկյաններ անց նրա հաղորդագրությունը հավանեց 32.000 օգտատեր, օրվա վերջում արդեն՝ 75.000։ Մեկ օր անց Ալեքսին հետեւում էր 300.000 մարդ։ 10 օր անց գանձապահ տղան ստիպված էր փոխել իր հեռախոսահամարը՝ այլեւս անկարող լինելով պատասխանել հազարավոր զանգերի։ Ստեղծվեց #alexfromtarget պիտակը (hashtag), որի շնորհիվ միլիոնավոր հաղորդագրություններ տարածվեցին ինտերնետում։ Այսօր արդեն տեխասցի գանձապահին հետեւում է 746.000 մարդ։ 

Alex_from_Target

Դեկտեմբերի 11-ին նրա վերջին գրառումը հերթական աստղային միջոցառման մասին է․ «Անհամբեր սպասում եմ նորաձեւության լեգենդների հետ հանդիպմանը Frizzary Haircare ընկերությունում»։ Ինչպե՞ս է այս պատանուն հաջողվում «կերակրել» ամերիկյան եւ միջազգային մեդիան պատմություններով, քննարկումներով եւ վերլուծություններով։ 

Alex_Target_Power_of_Twitterwww.cnbc.com էջից

Թվում է՝ նրա մասին պատմելու ոչինչ չկա։ Առավելագույնը, որ կարողացավ Ալեքսի մասին լուսագրերով հայտնել CNBC հեռուստաալիքը այն էր, որ նա «սիրում է հավի շերտամիս»։ 

Ո՞վ է նա, ուրեմն, այդ Ալքես Քրիստոֆեր Լաբոն (Alex Christopher LaBeou). 

YOOOOOOO

Ամեն ինչ սկսել է այս հաղորդագրությամբ, գուցե մի O-ով ավել կամ պակաս։ 15 տարեկան Ալանա Փեյջն ու Բրուկլին Ռեյֆը լուսանկարում են խանութում իրենց սպասարկող Ալեքսին եւ տեղադրում իրենց էջում։ Ոմն auscalum, տեսնելով լուսանկարը, տարածում է այն իր էջում, մի հիացական բացականչությամբ։ 

5

auscalum օգտատերի Թվիթերի էջից

Իր հերթին, auscalum-ի ընկերներից մեկը՝ 5sos անունով օգտատեր մի պատանի տալիս է վերջնական ակորդը՝ Ալեքսին դուրս բերելով ընկերական նեղ շրջանակից, եւ հանձնում լրատվամիջոցների ձեռքը։ 20 օրվա ընթացքում Ալեքսի պատմությանը բոլոր հնարավոր անկյուններով անդրադառնում են Նյու Յորք Թայմսը, Թայմը, Հաֆինգթոն Փոսթը, Վաշինգթոն Փոսթը, բրիտանական Թելեգրաֆը, Բազֆիդը, առցանց լրատվամիջոցները, հեռուստաընկերությունները։ «Էմմի» մրցանակակիր Էլենն անձամբ այցելում է Ալեքսին «Թարգեթ» խանութ, ապրանքներ տեսակավորում նրա հետ եւ հրավիրում իր «Էլեն» հեռուստաշոուին մասնակցելու։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել