1in.am–ը գրում է.

Իսպանիայի Սորիա նահանգում անցկացվել է Ցլի ուրախությունը ամենամյա փառատոնը, գրում է korrespondent.net-ը: Դա միջնադարյան տոն է, որի ժամանակ տղամարդիկ իրենց քաջությունն են ցուցադրում:

Իսպանացի մաչոները կենդանի ցլերի վրա հրավառ հեղուկներ են լցնում և այրում: Դրանից հետո կատաղած ցլերը բնակավայրի փողոցներով վազում են հանդիսատեսի հետևից: Կարծիք կա, որ եթե տղամարդն ի վիճակի է նայել ցլի տառապանքներին, նա քաջ է:Այս տարի քաղաքի փողոցներ են դուրս եկել 1,5 հազար մարդ: Իրավապահները ցանկացել են կասեցնել այդ բարբարոսությունը, սակայն կազմակերպիչները դա թույլ չեն տվել: Արդյունքում ակտիվիստներից շատերը հայտնվել են ոստիկանությունում:Կենդանիների պաշտպանները պահանջում են Իսպանիայում արգելել նման փառատոնները, քանի որ, նրանց կարծիքով, դրանք մեր ժամանակներում անընդունելի են, իսկ ավանդույթը վաղուց կորցրել է իր նշանակությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել