Երբ Արքոմեդիի տղերքը տարիներ առաջ ասում էին, որ Youtube-ից եթեր տեղափոխվելը չի նշանակի, թե իրենց տեքստերը հետայսու Գալուստ Սահակյանն է գրելու, ժպտում էինք ու անկեղծորեն հավատում, որ հենց այդպես էլ լինելու է։ Բայց, երբ տեսա տղերքի անդրադարձը ԱԺ-ի բեյջեր կախելու՝ ըստ իրենց «տուֆտա» խնդրին, հասկացա, որ տղերքն իրենց խոսքի շարունակությունը մոնտաժել էին ու հասարակ քաղաքացին չէր իմացել, որ Գալուստը չի գրում նրանց տեքստերը, որովհետև երբ պահը գալիս է, նրանք Գալուստից հազար անգամ լավ կարող են պաշտպանել իշխանություններին։
Հիմա անդրադառնամ բուն խնդրին ու մանրամասնեմ գրառմանս նպատակը։
Ասեմ, որ որպես լրագրող՝ շատ վիրավորված եմ Սերգեյից և Նարեկից անհատապես, որովհետև լրագրողական դաշտում լրագրողը լրագրողի վրա բոչկա չգլորելու մշակույթ կա, որը տղաները ոչ թե կոպտագույն, այլ լկտիաբար խախտեցին։ Խոսքը, իհարկե, չի գնում լրագրողների զանցանքների վրա աչք փակելու մասին, այլ հասարակ սոլիդարության մասին է։ Այն մուննաթով տոնը, որով Սերգեյը յանիմ հումորով դիմում է լրագրողներին ու այն լկտի բառերը, որն օգտագործում է ու դրա վրա «տու» է դնում, հավանաբար Սերգեյը խոսում է իր տանը, իր հարազատների հետ, բայց իրավունք չունի նույն կերպ լրագրողին դիմել։ Ու երբ այդ նույն Սերգեյի ընկեր Նարեկն ասում է, որ օրենքի մեջ անցքեր փնտրող լրագրողը չի տարբերվում ԱԺ-ում օրենքներ ընդունող ու սողանցքներ փնտրող պատգամավորներից, ես էլ ասեմ, որ նման աղբը ձեր բերանից հորդեցնելով ու մի բան էլ եթեր տալով՝ դուք չեք տարբերվում հենց այդ նույն անմակարդակ, «սրա-նրա հետևին ձեռք տվող» ու «միկրաֆոնդ հլը անջտի, արա», «ծնոտդ կկոտրեմ, արա» ասող երեսփոխաններից։
Իսկ հիմա ասեմ, թե ինչու ենք սողանցնքեր փնտրում։ Եթե դուք այդքան անուղեղ եք նեղմիտ եք ու ձեր արշինով եք չափում լրագրողական համայնքը, ապա ցավում եմ ձեզ համար, բայց ասեմ, որ լրագրողներն ամենևին զապադլոի համար չի, որ հրաժարվում են բեյջը վզիներից կախել։ Սա գողական կյանք չէ, մենք բոլորս էլ քաղաքակիրթ մարդիկ ենք՝ ոչ գողականներ, ու նման պանյատկեքին հետևելու խնդիր բնավ չունենք։ Մենք ըմբոստանում ենք ոչ թե օրենքի, այլ օրենքը կիրառողների կլյուչնիկական մեթոդների դեմ։ Էստեղ ոչ մեկ սողանցք չի փնտրում։ Եթե մեզ դեմ եք տալիս օրենքը ու չկատարելու դեպքում նկատողություն տալով՝ ԱԺ-ից հեռացնում, ապա մենք էլ ասում ենք, որ օրենքն այլ բանի մասին է և օրենքով այդ ցուցանակը վզից կախելու հարկ չկա։ Ինչի՞ համար է դա պետք, եթե ԱԺ մուտք գործելիս մենք անպայմանորեն դա ցույց ենք տալիս ու առանց դրա ԱԺ չենք կարող մուտք գործել։ Իհարկե, կլյուչնիկական մեթոդները հարգող ու դրանցով առաջնորդվող Բաբայանները կարող են որպես ակարկ թել տալ բեյջի հետ ու ասել, որ մենք տալիս ենք թելը, որ դուք կրեք, բայց, հարգելիս, եթե իրավաբան եք ու օրենքով եք խոսում մեզ հետ ու օրենքին չենթարկվելու դեպքում մեզ զրկում եք ԱԺ մուտքի իրավունքից, այդ օրենքն այլ բան է պարտադրում, ու թելերի ու բեյջի վրա անցքերի տեսքով նամյոկներ մեզ մի արեք։ Նամյոկն իրավական կատեգորիա չէ, հարգելի թերուս իրավաբան։
Հարգելի Նարեկ և Սերգեյ, եթե փորձեմ ձեզ մի շանս էլ տալ ու ենթադրեմ, որ գուցե թեման խիստ մակերեսորեն եք ուսումնասիրել, դրա համար եք նման հիմար կերպ հարցը մեկնաբանում, ասեմ նաև, որ մենք այս ամենի մեջ նկատում ենք նաև մի շարք խոսել չիմացող ազգընտիրներից մեզ հետ պահելու փորձեր։ Մեզ ասում են՝ բեյջը ձեր կրծքին փակցած այս պահին իրավունք չունեք մոտենալ ազգընտիրին, իսկ այս պահին կարող եք։ Այս պահին նրան հարց մի տվեք, որովհետև նա աշխատում է։ Հիմա ձեզ եմ ասում, հաստաքամակ Նարեկ, եթե ձեզ նեղություն չեք տալիս ու ԱԺ-ում ոչ մի պատգամավորի երբեք չեք մոտենում հարցով ու մեր սարքած ռեպորտաժների վրա եք ձեր ծրագիրը կառուցում, եկեք ու խելքներդ գլուխներդ հավաքեք ու մի կտրեք այն ծառը, որի վրա կանգնած եք։ Վաղը մենք էլ նորմալ ռեպորտաժ չենք ունենալու, դուք էլ հաղորդման համար նյութ չեք ունենալու։
Իսկ դու, Սերգեյ ջան, փոխկապդ կարող ես ոռիդ ուսիդ էլ կապել, ոտքիդ էլ, բայց չփորձես, երբեք չփորձես լրագրողի հասցեին էդպես արտահայտվել, այ իշխանական շուն Սերգեյ ջան։