Երևի դպրոցում այս երկուսին հաճախ էին դասերից հետո սեղան մաքրել տալիս: Հավանաբար, եթե ուսուցչուհիները տեսնեին նրանց մեծ հաջողությունը հիմա այն ժամանակ մի քիչ ավելի մեղմ կվարվեին հետները:

Սավելյեվ եղբայրներն իրենց “խզբզած” դիմանկարներով հիմա արտասահմանյան բոլոր թերթերի, ամսագրերի ու կրեատիվ կայքերի թեման են դարձել: Նրանց արտիստիկ դուետի անունն է SaveL ու նրանք հիմա բոլորին հետաքրքիր են 1. որովհետև ձեռքով, գրիչով են նկարում, 2 որովհետև հայտնի մարդկանց են նկարում, 3 որովհետև նրանց նկարչական ոճը համեմատում են doodle-ների հետ:

Նրանք ակտուալ են, բոլորին մոտ նյութեր են օգտագործում ու բոլորին հայտնի դեմքեր նկարում, ուրիշ էլ ինչ է պետք 2012-ի լրատվական Սեպտեմբերը գրավելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել