Armlur.am-ը գրում է․
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը՝ Կարգին Հասոն: Անդրանիկ Հարությունյանը, ով դերասանուհու հետ կերտել է բազմաթիվ դերեր, նաև Հասմիկի մտերիմ ընկերներից է: Անդրանիկը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ էր դերասանուհու հիվանդությունից: «Տեղյակ էինք Հասմիկի հիվանդությունից, բայց չէինք ուզում բարձրաձայնել: Ինքը հենց գնաց Ամերիկա , ամուսնացավ ու հենց վերջին շրջանում էլ լսել ենք իր այդ վատ հիվանդության մասին»,- ասաց դերասանը, հավելելով՝ «Վերջին անգամ էլ, երբ գնացինք ԱՄՆ, զանգեցինք խոսեցինք իր քրոջ հետ: Հասմիկի հետ չկարողացանք կապվել, իր մայրիկի հետ էլ ենք խոսել : Մեծ ցանկություն ունեինք տեսնելու Հասմիկին, բայց իրենց հարմար չէր կամ էլ Հասմիկի վիճակն այնպիսին էր, որ չէին ուզում մենք տեսնեինք իրեն : Այդպես էլ չկարողացանք տեսնել Հասմինկին: Այդպես էլ չկարողացանք նրան գոնե վերջին անգամ տեսնել….»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



