IMG_2871

Դավիթ Բլեյանը «լռվել» է իմ համակարգչին, իր սիրելի «Ուկա»-ի մուլտիկներն է նայում… Դավթի հասակակիցները` իմ գործընկերների երեխանե՞րն էլ են այս շարքը սիրում: Ի՞նչն է մեր փոքրերին, մասնավորապես Դավթին, ձգում:  Ի վերջո, մեզանից ո՞վ ստանձնեց մուլտադարանի հավաքումը, Զառա ջան:

Փորձում եմ կտրել դիտումից, ուշադրությունը շեղելով դեպի իր հեծանիվը:
- Դավիթ, տես, հեծանիվդ թողնում գնում է, տանից…
- Շատ եմ մուլտիկ նայել, հեծանիվս նեղացել-գնացե՞լ է, հայրիկ:
- Հա, Դավիթ ջան, հեծանիվդ պահել չի լինում, արի փորձի համոզես՝ չգնա ուրիշի տուն, ուրիշ կուկուի մոտ:
- Հեծանիվը թող գնա, ես լավը չեմ, թող ինձ չմնա…

Ասել է թե՝ ինձ երեխու տեղ մի դրեք, նույնը կանեմ ես ձեզ հետ…

- Մամա ջան, նայի ոնց եմ զարմացած:
Ու սիրելի մռութը զարմանք է դառնում: Ֆոտոօբյեկտիվն այսետեղ նորից ուշացավ. կադր կորցրինք:

- Մայրիկ, որ ջուրը էսպես շաղ տամ (շաղ է տալիս) կնեղանա՞ս:
- Չէ, չեմ նեղանա, թափի, ջրի, կոտրի:
- Մամ, մի՛ նեղացի, (լացակումած) արդեն շաղ եմ տվել:

- Մամա, արի անջատենք, թող Ուկա-ն էլ քնի..

- Մայրիկ, դու դասի գնաս վաղը, դպրոց, ես գնամ պարտե՞զ:
- Դպրոցն էլ է պարտե՞զ, հայրիկ, պարտեզն էլ դպրո՞ց. ես սկզբից գնամ դպրոց, հետո կհոգնեմ, կսովածանամ կգնամ պարտեզում կխաղամ, ճաշիկ կուտեմ, կքնեմ, ընկեր Կարինեն ու ընկեր Մելինեն մեր խմբի լավն են…

Ես հիմա պատրաստվում եմ դիլիջանյան ամենամյա 2-րդ բիզնես ինովացիոն ֆորումին՝ «2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրով անցկացվող դիլիջանյան բաց միջազգային հավաքին, որին կազմակերպիչ տնօրեն Հայկ Չոբանյանի՝ մեր միջին դպրոցի Արփիի և Հարությունի հայրիկի նախաձեռնությամբ այսօր ֆորումի 2-րդ օրվա՝ կրթությանը նվիրված աշխատանքներին կմասնակցեն Հերմինե Անտոնյանը, Նարե Տիգրանյանը, Առնոլդ Բլեյանը և Գնել Հարությունյանը: Ես, որ որոշել էի շաբաթ-կիրակի անկողնային ռեժիմում անցկացնել, ֆորումի ծրագրից տեղեկացա, ոչ միայն ֆորումի մասնակիցների թվում եմ, այլև ելույթ ունեցողների… Մոբիլ ու ստեղծական, տիար պապիկ Բլեյան (նորույթ. Դավիթի վերջին դիմելաձևն է), մենք քիչ ժամանակ ունենք հարգելի-մասնագիտական լսարանին պատշաճ մի բան ներկայացնելու համար:

Կրթահամալիրի  25-ամյա անվանը պատշաճ, մեր կրթական ծրագրերի ոչ միայն ներկայացում-տարածումը, այլև մեր գործի անընդհատ զարգացումը ենթադրում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ինքնակրթություն, անհատական ու փոքր խմբերով ստեղծական աշխատանքի կազմակերպման նոր աստիճան: Ես սրան եմ գնում. և վստահության, իրավահավասարության պակասը չի խոչընդոտը, ուրիշ տեղ մի՛ փնտրեք, փնտրեք ձեզանում. ինքնուրույնության և նախաձեռնողականության, ինքնավստահ ու թափով գործելու բոլոր կարողությունները դրսևորելու ժամանակում ենք։ Դուք պիտի ուզենաք, ձեզանից յուրաքանչյուրի շահերից է բխում, որ ես գործունեության առաջին պլանը զիջեմ ձեզ՝ ուսուցչին ու դպրոցի ղեկավարին, այլ մանկավարժական աշխատողին։

Ես սկսել եմ երկար ժամանակ անցկացնել դպրոցական կայքերում, դասարանական-խմբային բլոգներում, ուսուցիչների անհատական բլոգներում… Ինձ իմ դիրքում չի կարելի թերագնահատել, չգիտենալ, վրիպել։ Այ, ասենք, շնորհակալ եմ Նառա Նիկողոսյանին, նրա նախաձեռնությամբ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի փորձին մասնակցելը ու կարճատև, կոնկրետ հանդիպումը, Տաթև Մելքոնյանի բլոգի բոլոր նյութերի ուսումնասիրումը, գեղարվեստի կրտսեր դպրոցի կայքի ամբողջականության հետազոտումը… Առաջ ես դրանք չէի անի, հիմա անում եմ ու գոհունակության զգացումով։ Շնորհակալ եմ։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել