Որոշեցի վերլուծել բանակի թեմայով վերջին ամիսների հրապարակումները լրատվամիջոցներում։ Այնպիսի գլուխգործոցներ եմ գտնում, էլ ասելու չէ։ Ընդ որում «բարիկադների» բոլոր կողմերից։ Այնպես որ ամենայն հավանականությամբ մոտ օրերս հաճախ եմ ձեզ «ուրախացնելու» եմ հայ հասարակական ու պետական մտքի մարգարիտներով։
Ստորև բերվող հարցազրույցը հատուկ եմ հատվածաբար ներկայացնում, որպեսզի տրամաբանական հակասությունը միանգամից պարզ լինի։
Բանակը պետք է բացել հանրության առջև
...
— Ժաննա´, տարիներ շարունակ ուսումնասիրում եք բանակում տեղի ունեցող միջադեպերը՝ սպանություններ, ինքնասպանություններ և այլն, որոնք մեծամասամբ չեն բացահայտվում։ Ըստ Ձեզ՝ այս ամենը պահանջում է համակարգայի՞ն փոփոխություն, թե՞ յուրաքանչյուր գործին պետք է, այնուամենայնիվ, լինի անհատական մոտեցում։
— Մահվան դեպքերը բանակում չեն նվազում, և իմ գնահատմամբ՝ իրավիճակն այսօր էլ շարունակում է մնալ աղետալի։ ...
...
— Դուք նշեցիք, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանակում սպանությունների, ինքնասպանությունների դեպքերն ավելացել են, սակայն կարծիք կա, որ ոչ թե շատացել են, պարզապես հիմա ամեն բան հրապարակային է դարձել։ Համաձա՞յն եք։
— Կարևոր չէ, թե տարին քանի դիակ են տուն տանում, այստեղ նվազելու կամ ավելանալու հարցը չէ, մի զինվորի մահն արդեն իսկ շատ մեծ կորուստ է։
Բան հասկացա՞ք։ Հիմա սպանությունների թիվը կարևոր է թե՞ ոչ։ Եթե կարևոր չէ, այդ դեպքում ինչո՞ւ եք զրույցը սպանությունների ավելացման մասին հեքիաթով բացում, առավել եւս, որ լրագրողի առաջին հարցը սպանությունների քանակին չէր վերաբերվում։
Սկզբնաղբյուր. http://1in.am/arm/armenia_interview_31293.html