Tert.am-ը գրում է․
Ռուսական «Վեդոմոստի» թերթն անդրադարձել է«Սիստեմա» կոնցեռնի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի գործին, ով ձերբակալվել էր փողերի լվացման մեղադրանքով:
Այս գործը՝ «Սիստեմային» պատկանող «Բաշնեֆտ» էներգետիկ ընկերության արժեթղթերի հետ կապված խարդախության մեղադրանքներով, կապվում է նաև հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի անվան հետ, ով ևս ձերբակալվել էր ավելի վաղ՝ հուլիսին:
Վկայակոչելով հետաքննության նյութերը՝ աղբյուրը գրում է, որ փողերի լվացման գործին մասնակցել են բանկեր Ավստրիայից, Շվեյցարիայից և Հայաստանից: Նշվում է, որ կատարվել են ապօրինի դրամական փոխանցումներ Հայրապետյանին ենթակա բանկային հաշիվներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



