Չէ, ո՞վ է ասել, որ մենք չունենք նորմալ հասարակություն, գիտակից ու հավասարակշռված հանրություն, ոչ`ունենք ու դա արդեն փաստ է: Ժողովրդի այս արձագանքն ու ազգային ցավի ու ցասման ճիչը ապացուցում է, որ հայ ժողովուրդը միշտ էլ նման պահերին միավորվել ու միակամ է դարձել, որովհտեև հարցը վերաբերում է ազգին, պետության ու պետականության, անկախության հնարավոր կորստին:Մենք թույլ չենք տա, որ Հայաստանը պարտվի ու ծիծաղի առարկա դառնա, լսու՞մ ես, Ադրբեջա´ն, լսու՞մ ես, Հունգարիա´, երբեք ու երբեք: Հայ ժողովուրդը չի ներելու, Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ այս ամենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել