1in.am-ը գրում է.
Երկրպագուները սրտատրոփ սպասում են Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի գաղտնի հարսանիքի մանրամասներին, որը կայացել է օգոստոսի 23-ին Ֆրանսիայի հարավում: Դրանից 6 օր անց Ջոլին վերջապես աշխարհին ցուցադրել է իր հասանեկան մատանին: Պապարացիները զույգին լուսանկարել են Մալթայում, որտեղ նրանք նկարահանում են «Ծովի մոտ» ֆիլմը, գրում է 7days.ru-ն:
Հիշեցնենք, որ երկար սպասված հարսանիքը կայացել է խիստ գաղտնի պայմաններում: Աստղային զույգը երեխաների հետ առանձնացել է իրենց Շատո Միրավալ ամրոցում: Պատրաստվող հարսանիքի մասին տեղյակ են եղել միայն զույգի ամենամոտ հարազատներն ու ընկերները: Հրավիրվածների մեջ չի եղել նույնիսկ Ջոլիի հայրը՝ դերասան Ջոն Վոյթը, ով դստեր ամուսնության մասին մամուլից է տեղեկացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1413740.html#prettyPhoto
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել