Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում միշտ եղել է ու հավանաբար կմնա որոշիչ՝ անկախ նրանից, ցանկանում ենք դա, թե ոչ, ու ոչ մի ԵԱՀԿ ի զորու չէ/ցանկություն/հնարավորություն չունի առարկայական քայլեր ձեռնարկել։
1994–ին արդեն ներկու տարի գոյություն ունեցող Մինսկի Խումբը չկարողացավ կասեցնել/հանդարտեցնել Արցախյան պատերազմը, ու 1994–ին հրադադարը ստորագրվեց ռուսների հսկողության ներքո Բիշքեքում։ Դրանից հետո ԵԱՀԿ–ն ողջունեց Ռուսաստանի միջնորդությունը կասեցնելու ռազմական գործողությունները։ ԵԱՀԿ–ին մնաց տարիներ ի վեր կազմակերպել բանակցություններ, որոշել ձևաչափեր, սահմանելու սկզբունքներ, համաձայն որոնց պետք է կնքվի վերջնական ամփոփիչ պայմանագիրը։
Նույնը այսօր է առանց որևէ փոփոխության։ ԵԱՀԿ–ի կողմից սահմանային դիտարկման ընթացքում արձակված կրակոցներին ԵԱՀԿ–ն ունակ է միայն անդեմ անորոշ հայտարարություններ անելու, թե կրակոցներ են եղել, ստիպված են եղել փախչել սահմանից, քանի որ մեզ վրա կրակել են, չենք կարող ասել ով է կրակել, կոչ ենք անում բոլոր կողմերին խաղաղությունը պահպանել։ Ու՞մ եք դուք պետք, եթե գալով դիտարկելու ինչ վիճակ է տիրում սահմանին արձանագրում եք միայն այն, որ ինչ որ մեկը կրակել է անհայտ ուղղությունից, ոչ մի սուր բան չեք կարող ասել, սակայն անհանգստացած եք։
Արդեն երկար տարիներ փոխանակ իրական գործունեություն ծավալվի ազգերի միջև ատելություն վերացնել, կարոզչությունը կասեցի, ռազմական հռետորաբանությունը քննադատվի, միակ պատասխանը այն է, որ ԵԱՀԿ–ն անհանգստացած է ու կոչ է անում բոլորին հավասար պահպանելու հրադադարը։ Ադրբեջանն է, չի պահպանում։ Գնացեք գլուխներդ պատով տվեք։ Ի՞նչ եք ունակ անելու։
Նույն վիճակը այսօր է, երբ օրեր տևող ակտիվ ռազմական գործողությունների արդյունքում ԵԱՀԿ–ն արտահայտում է իր անհանգստությունը, իսկ Ռուսաստանը ի զորու է իր մոտ կանչել երկու նախագահներին։ ԵԱՀԿ–ին մնում է նույն կերպ ինչպես 1994–ին ողջունելու Ռուսաստանի քայլերը։ Ինչի կգան Սոչիում դեռ կերևա, Պուտինը բոլորին կստիպի չկրակել այլևս, նոր հրադադարի մասին համաձայնագիր ստորագրել, թե կսկսի պահանջել մեզնից կամ իրենցից զիջումներ, նախագահները ինչպես կարձագանքեն ինչ քայլեր կիրականացնեն կերևա այս երկու օրերի բանակցությունների արդյունքում։ Բայց ունենք կրկին այն ինչ ունենք. հեռվից հեռու Կովկասին նայով ու «իրապես անհանգստացած» եվրոպացիների, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և այլք, որտեղ Ռուսաստանը ընդհամենը հերթական լռակյաց կողմ է, ու տարածաշրջանում իրական ազդեցություն ունեցող Ռուսաստան, որը ունակ է տեղում բանակցային ձևաչափ ձևավորել իր մոտ կանչելով թե մեզ, թե Ադրբեջանին։