Էն ինչ գրեմ, ոչ միանշանակ կընկալվի: Հա, ոչ ոք չի ուզում պատերազմ, հա խաղաղությունը գերադասելի է․․․ բայց․․․
Բայց մեր թշնամին հասկացավ, որ պատերազմը իրենց շահերից չի բխում, ավելի ճիշտ՝ Հայերի շահերից է բխում, ավելի ճիշտ, արտագաղթի, հիասթափության, դդժգոհության ներքին խժդժությունների ֆոնին, մի փոքր էսպիսի լարվածությունը ի հեճուկս շատ շատերի, ոչ թե փախուստ, պանիկա և համատարած արտագաղթ առաջ բերեց, այլ ճիշտ հակառակը: Օրինակ ընկերներիցս հա գրում են ինձ Ռուսաստանից, հարցնում են, ասում են, թե լուրերով նայեցին, թե Հայկական դիրքերը հրետանիա գնակոծում, ասում են, արդեն տոմս են վերցնում հետ գան, ուրիշ ընկերներ, մտածում են գումար հավաքեն ստեղի համար: Էստեղ մարդիկ, զինկոմիսարիատ են գնում՝ իմանան, թե եթե մարտական գործողություններ սկսվեն, իրենք զինկոմիսարիատից են շարժվելու, թե միանգամից կամավոր ջոկատներ են կազմելու բարձրանան դիրքեր, մարդիկ պանիկայի փոխարեն՝ ասում են գնում ենք Բաքուն գրավենք, քաղաքական ուժերը միանգամից ի մի եղան, կարճ ասած, մի ակնթարթում՝ ժողովուրդը վերածվեց ազգի, և ինչպես արդեն շրջանառության մեջ լայն տարածում է գտել՝ հանրապետությունը վերածվեց Հայրենիքի․․․ ասելս ինչ է․․․ սա մեր ազգի ֆենոմենն է, բայց պատահական չի նկատել Թումանյանը, որ մեր խաչը պատերազմն է․․․ խաչ պատերազմին․․․ հապա հետդարձ հայածք ձգեք՝ երբ զենք ենք բռնել՝ հաղթել ենք․․․ Միանգամից ամբողջ աշխարհը իրար խառնվեց՝ որ խաղաղացնի․․․ պատերազմը իրենց ձեռք չի տալիս․․․ մեզ էլ պետք չի․․․ բայց մեր օգտին է․․․ որքան էլ տարօրինակ է հնչում, բայց․․․ մեր խաչը պատերազմն է․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել