1in.am-ը գրում է.
Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկել է շախմատային օլիմպիադան, որը տևելու է մինչև օգոստոսի 14-ը:
Հայաստանի կանանց հավաքականն առաջին տուրում 4:0 հաշվով առավելության է հասել Գվատեմալայի ընտրանու նկատմամբ: Նշենք, որ հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանն առաջին տուրում հանգստանալու հնարավորություն էր ստացել:
Լիլիթ Մկրտչյան – Սիլվիա Սոտոմայոր` 1:0
Սիլվա Կարոլինա Մազարեգոս – Լիլիթ Գալոյան` 0:1
Մարիա Կուրսովա – Կլաուդիա Մենկոս` 1:0
Ջուլիսա Ֆիգերոա – Շուշաննա Սարգսյան` 0:1
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1389851.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել