Araratnews.am-ը գրում է.
Միսթեր Բինն առաջ է անցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլից, դերասան Չարլի Չապլինից, արքայադուստր Դիանայից՝ աշխարհի ամենահայտնի բրիտանացի ցանկում։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ հղում կատարելով Բրիտանական խորհրդի համար Ipsos MORI-ի կողմից անցկացված հետազոտությանը։
Հարցմանը մասնակցել է 5 ահզար հոգի ԱՄՆ-ում, Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում և Գերմանիայում։ Հարցվողներին խնդրել են նշել, թե ում հետ են նրանք ասոցացնում Մեծ Բրիտանիային։
Առաջին հորիզոնականում Շեքսպիրն է, ապա նրան հաջորդում են Եղիասաբեթ 2-րդը, Դևիդ Բեքհեմը։ Լավագույնների մեջ է նաև գրող Ջոան Ռոուլինգը և երգչուհի Ադելը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել