Այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 14:50-ի սահմաններում մի քաղաքացի զանգահարել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին և հայտնել, որ ինքը հոգնել է կյանքից և գնում է իրեն Կիևյան կամուրջից ցած նետի: Հեռախոսազանգի մասին Գ. Շամշյանը հայտնել է ՀՀ Ոստիկանության «02» լրատվական վարչությանը: 
Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները Դավիթաշեն կամուրջի վրա կանխել են այդ քաղաքացու ինքնասպանությունը, ում էլ տեղափոխել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:
Չնայած քաղաքացին ֆոտոլրագրողին հայտնել էր, որ ինքն այդ ծայրահեղ քայլին դիմելու էր Կիևյան կամուրջից և դա էր պատճառը, որ Ոստիկանության մի քանի բաժիններ սկսել էին հսկողություն իրականացնել Դավիթաշեն, Կիևյան, Հաղթանակ, Մոնումենտի կամուրջների մոտ: Արդեն Կիևյան կամուրջից Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանները զանգահարում են Գ. Շամշյանին զանգած հեռախոսահամարով, որին պատասխանում է Հարություն Հարությունյան ազգանունով մի քաղաքացի: Վերջինս ոստիկաններին հայտնում է, որ հեռախոսի տերը ցանկանում է իրեն Դավիթաշենի կամուրջից ցած նետել:
Մալաթիա-Սեբաստիաի ոստիկանները Հ. Հարությունյանին խնդրում են, որպեսզի ինքը հնարավոր սահմաններում զբաղեցնի ինքնասպանություն գործող քաղաքացուն, մինչև իրենք կհասնեն Դավիթաշենի կամուրջ: Հ. Հարությունյանը մի քանի քաղաքացիների հետ փորձում է հանգստացնել այդ քաղաքացուն, և արդեն Դավիթաշենի կամուրջ հասած Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանները կարողանում են կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը՝ քաղաքացիների օգնությամբ: 
Գ. Շամշյանը հայտնում է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ 34-ամյա Հրայր Խաչատրյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ այդ քայլին դիմելուց առաջ զանգել է Գ. Շամշյանին:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում հանգամանքները պարզվում են:

Հղում shamshyan.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել