Սոթքի մոտ ադրբեջանցի դիվերսանտը կրակել է մեքենայի վրա՝ սպանելով զինծառայողի․ աղբյուրEpress.am-ը գրում է.

Երեկ երեկոյան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանահատվածում՝ Սոթքից դեպի արևմուտք ընկած վայրում, ադրբեջանցի դիվերսանտը կրակ է բացել «Նիվա» մակնիշի մեքենայի վրա, որում մեկ զինծառայող և մեկ կին է եղել։ Այս մասին մեզ հայտնեց Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։ Մեր զրուցակցի համաձայն, զինծառայողը մահացել է Վարդենիսի հոսպիտալում, կինը վիրավորվել է, իսկ ադրբեջանցի դիվերսանտին ավելի ուշ սպանել են։

Վիրավոր կնոջը ուղղաթիռով տեղափոխել են Երևանի Մուրացանի հոսպիտալ։ Epress.am-ի թղթակիցը զանգահարել է հոսպիտալ, սակայն այնտեղից հրաժարվել են որևէ տեղեկություններ հայտնել։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց ճշտել, որ հոսպիտալն ընդունել է հրազենային վնասվածքով մեկ անձ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել