Ժողովուրդ` չինովնիկներ ու ակտիվիստներ, Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման թեմայով էս ի՜նչ աջափսանդալ սարքեցիք:
Մշակույթի նախարարությունը, քաղաքաշինության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը, փաստորեն, Աֆրիկյանների տան ապամոնտաժման հարցում չկարողացան հստակ տարանջատել յուրաքանչյուրի լիազորություններն ու ֆունկցիաները, ակտիվիստներն էլ որդեգրեցին «ոչինչ լսել չեմ ուզում, շենքը մնալու է» մոտեցումը և արդյունքում ապամոնտաժողներն աշխատում են ոստիկանական պատի հետևում, որոշ ակտիվիստներ բերման ենթարկվեցին, ոստիկանները հայտնվեցին սուր քննադատության տակ, կրքերն ավելի բորբոքվեցին ու անհանդուրժողականությունն ավելացավ: Էլ չեմ ասում՝ ՀԱԿ-ն էլ առիթը բաց չթողեց մեր ներքին խնդիրները Եվրոպային ներկայացնելու: 
Արդյոք հնարավոր չէ՞ր ի սկզբանե հստակ ներկայացնել «Հին Երևան» ծրագիրը` իր երաշխիքներով, որ այսքան աղմուկ չբարձրանար: «Դեմ եմ»-ի ակտիվիստները եթե վստահ լինեին, որ շենքն անմիջապես վերակառուցվելու է, կարծում եմ, նրանց հետ հնարավոր կլիներ լեզու գտնել: Ես էլ, որպես ՀՀ քաղաքացի, մշակույթի նկատմամբ սրտացավ մարդ, իրավունք ունեմ պահանջելու ռեալ երաշխիքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել