1. Վաճառողների հետևում երևացող տաքացուցիչ սալիկների վրա պատրաստվող սենդվիչները պահպանվում են 20 րոպե, բայց որքան երկար են դրանք պահպանվում, այնքան ավելի անհամ են դառնում: Հաճախ դրանք պահպանվում են սահմանված ժամանակից ավելի երկար, քանի որ աշխատակիցներին կարող են կշտամբել ռեկլամացիայի համար: Այդ պատճառով ինստրուկտորները աննկատ փոխում էին պիտանելիության ժամկետները: Այսպիսով, որպեսզի ժամկետանց ապրանքներ չվաճառեն ձեզ, պատվիրեք «Հատուկ գրիլ»: Այսինքն՝ առանց սոխի, հազարաթերթիկի, վարունգի, լոլիկի և այլն: Դրանից ձեր սենդվիչն ավելի վատը չի դառնա, փոխարենը դուք երաշխավորված եք, որ թարմ ապրանք կստանաք:2. Եթե ձեր մտքին փչել է կարտոֆիլ ֆրի պատվիրել, ապա վերցրեք միայն միջին չափաբաժինը, քանի որ դրա մեջ տեղավորովում է ուղիղ այնքան կարտոֆիլ, որքան մեծ չափաբաժնում, մինչդեռ գնային տարբերությունը, օրինակ, մոսկովյան «Մակդոնալդս»-ում կազմում է 10 ռուբլու կարգի: Մանրուք է, բայց՝ հաճելի մանրունք:
3. Պաղպաղակ պատվիրելիս իմացեք, որ վաճառողներին արգելված է պաղպաղակը վաֆլե գլանի մեջ լցնել, այնպես որ, այն միայն դրսից է:
4. Եթե դուք ձեր պատվերով սկուտեղը հենց դրամարկղի դիմաց հանկարծակի գցեք ձեռքերից, ապա ձեզ պարտավոր են անվճար տալ նույն պատվերը:
5. Անպայման հստակեցրեք կարտոֆիլի ու խմիչքների չափաբաժինները, որովհետև եթե դու չեք մանրամասնում, ապա ձեզ ավտոմատ կերպով մատուցում են մեծ կարտոֆիլ, միջին կոլա ու մեծ սուրճ:
6. Խմիչքները պատվիրեք միայն առանց սառույցի: Դրանք այսպես թե այնպես սառն են, իսկ սառույցը հալվում է ու արդյունքում բաժակում ավելի շատ ջուր է լինում, քան հենց խմիչքը, իսկ արդյո՞ք դա ձեզ պետք է:
7. Խորհրդավոր այցելուն: Սա լրիվ առանձին պատմություն է: Եթե դուք գաք ամսվա սկզբին՝ ժամը 12:00-14:00-ի կամ էլ 18:00-21:00-ի սահմաններում և պատվիրեք ցանկացած սենդվիչ, կարտոֆիլ ու Կոլա, ապա ձեզ կսպասարկեն բարձր մակարդակով: Հիշեք միայն, որ պետք է հրաժարվել սոուսից ու դեսերտից:
8. Ավելի ձեռնտու է գալ՝ ձեզ հետ բերելով խմիչքները, իսկ բաժակները ձեզ պարտավոր են տրամադրել անվճար:
9. Միսը, բանջարեղենն ու աղցանային խառնուրդները բոլորն էլ բնական են: Վտանգավորը սոուսներն են, որոնց բաղադրությունը հայտնի չէ անգամ աշխատակիցների մեծամասնությանը:
10. Եթե ձեր սենդվիչում մազ եք գտել կամ օտարածին այլ մարմին, ապա այն միանգամից փոխարինվում է, բայց պետք չէ չարաշահել այս հարցում:
11. Կարկանդակները բավականին համեղ են, սակայն դրանց պիտանելիության ժամկետներն էլ հաճախ փոփոխվում են, այնպես որ, դուք որոշեք, թե արդյո՞ք արժի ռիսկի դիմել:
12. Սուրճը իրոք իսկական սուրճից է պատրաստվում ու իրոք շատ համեղ է, բայց սուրճի հարցում էլ կարող եք տնտեսել՝ պատվիրելով սովորական սև սուրճ և կաթ (կաթն անվճար են տալիս այս դեպքում):
13. Երբեք մի շտապեցրեք վաճառողին, որովհետև վաճառողների մասը դիտավորյալ սկսում է ավելի դանդաղ գործել:
14. Որպեսզի կարտոֆիլը 100 տոկոսով թարմ լինի (այն սկսում է թոշնել 5 րոպեից հետո), ապա պատվիրեք այն առանց աղի, բայց դե մյուս կողմից էլ, ո՞վ կուզենա ուտել թեկուզ թարմ, բայց անալի կարտոֆիլ:
15. Պետք չէ պատվերը Ձեզ հետ տանել: Ժամանակի ընթացքում այն կորցնում է թե իր արտաքին գայթակղիչ տեսքը, թե համային հատկությունները:
16. Աշխատակիցների 99 տոկոսը գլուխ է պահում սկուտեղները սրբելիս, այնպես որ, խնդրեք, որ թղթի երկրորդ շերտ էլ փռեն:
17. Երեխաներին պարտավոր են տալ հուշանվերներ, իսկ եթե մոռացել են, ապա դրամարկղում հիշեցրեք դրա մասին:
18. Որպեսզի ձեզ չնյարդայնացնեն հավելյալ ուտեստներ առաջարկելով, պատվերն ասելուց հետո ավելացրեք «Վե՛րջ»:
19. Սկուտեղի վրայի ձեր պատվերը մի ստուգեք կտրոնով, որովհետև ի պատասխան, ձեզ կարող են քիչ անձեռոցիկներ ու սոուսներ տալ… դե գանձապահներն էլ մարդ են, կարող են ինչ-որ բան մոռանալ:
20. «Մաքդոնալդս»-ի ամենակալորիական բանը 20 նագգեթսներն ու բիգթեյսթին է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



