««Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարումտեղեկացրել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՌԴ-ից գազը ձեռք է բերել 1000 խմ-ն՝ 220 դոլար արժեքով, մինչդեռ պայմանագրով նախատեսված գազի սակագինը 189 դոլար է: 

Երեկ, սակայն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հերքել է ՀՀ ֆինանսների նախարարության այս տվյալները։

Փաստորեն ստացվում է, որ ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը այլ թիվ է հրապարակում, մաքսային ծառայությունը՝ բոլորովին այլ, և այս հակասության մասին «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանում է, թե իրենք եռամսյակային տվյալները հավաքագրում են այլ մեթոդոլոգիայով, ըստ որի՝ 2014թ. առաջին եռամսյակի մաքսային վիճակագրության տվյալներով՝ ներառված են 2013թ. դեկտեմբերին և 2014թ. հունվարին ու փետրվարին փաստացի ներկրված գազի ցուցանիշները, հետևաբար եռամսյակային կտրվածքով միջինացված ցուցանիշը կազմել է 220.8 ԱՄՆ դոլար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել