Թերթի տեղեկություններով, Ուկրաինայի դեսպան Անդրանիկ Մանուկյանը Հայաստան է ժամանել մի քանի առաքելությամբ: Նա իր խնամիների հետ փորձում է հնարավորինս «թեթև պրծացնել» Վերնիսաժի դեպքերի մասնակից իր փեսայի եղբորը՝ Յուվեցի Կարոյի փեսային, որի համար ոտքի է հանել ողջ պաշտոնական հիերարխիան, նախկին պաշտոնյա-ոստիկանապետերի էսկադրոնով հանդերձ, որպեսզի 5 հոգու վրա անօրինական զենքով «ա լա Լիսկա» կրակելն օրը ցերեկով դիտվի ինքնապաշտպանություն:

«Նույն «էսկադրոնների» միջոցով փորձ է արվում գլուխ բերել Անդրանիկ Մանուկյանի նոր աշխատանքի հարցը, բանն այն է, որ մեծն «դիվանագետ» Մանուկյան Անդրանիկն այլևս անելիք չունի ԵՄ-ի հետ ասոցացվող Ուկրաինայում և ցանկանում է հեռանալ այնտեղից՝ դառնալով Ռուսաստանում ՀՀ դեսպան»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել