«Հայաստանի քաղաքական դաշտն ունիկալ կոնֆիգուրացիաներ ունի, որն արտահայտվում է ոչ միայն Աժ-ում, այլև հեռավոր համայնքներում։ Հունիսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատվան համայնքում տեղի ունենալիք համայնքապետի ընտրություններին մասնակցում է 3 թեկնածու՝ երկու ՀՀԿ-ական և մեկ ԲՀԿ-ական, ով նաև գործող գյուղապետն է։
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀԿ-ական թեկնածու Խաժակ Մկրտչյանը ոչ միայն այդ համայնքի բնակիչ չէ, այլև գրանցված է հենց ԲՀԿ-ական գյուղապետի տանը, ու իր թեկնածությունը հենց իրեն տեղ տվողի դեմ էլ դրել է։
Իսկ «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե մրցակիցների կուսակցական պատկանելությունն ինչ ազդեցություն ունի ընտրական գործընթացի վրա, գործող համայնքապետ Լյովա Աբրահամյանը պատասխանեց, «Ի սկզբանե Նիկոլայ Ավանեսյանն է եղել ՀՀԿ-ական, իսկ մյուսը՝ Խաժակը, բոլոր կուսակցությունները փորձեց։ Ավելին՝ գյուղապետի նախորդ ընտրություններին ԲՀԿ-ական էր»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։