Գիտե՞ք, որ կա մի զգացում, որ սպանող հատկությամբ է օժտված: Պետք է հասկանաք ՝ որն է այդ, թե ապրած լինեք: Կարոտն է հենց այդ, որ անխղճորեն բռնում է մարդու կոկորդը ու սեղմում այնպես, որ շնչելն անգամ դժվար է դառնում: Կարոտ անցալում թողած ամեն մի բանի՝ անկախ դրա մեծ կամ փոքր լինելու...այն ցավեցնում է, միաժամանակ նաև ժպտալ ստիպում: Ափսոսա՜լ, վճռական դառնալ:  
Եվ ու՞մ է պետք այն ՛՛ միշտ ՛՛ -երը , թե դրանք պետք է ժամանակավոր լինեն: Չէ՞ որ դրանց անցնելուն պես, անգամ ամենաերջանիկն էլ դժբախտ է իրեն զգում: Այդպես այնքա՜ն հաճախ է լինում, որ ժամանակ առաջ կարելի էր զարմանալ, այժմ զարմանում ենք, որ այլևս ոչինչից չենք զարմանում...
Թե մեկ բառով բնորոշելու լինեի այն մարդուն, որի աչքերում ծով արցունք կա, որ փորձում է թաքցնել երես թեքելով, կամ ուղղակի ժպտալով, հոգում՝ անորոշություն, սրտում՝ թախիծ ու դատարկություն, ուղղակի կկոչեի ԱՊԵՐՋԱՆԻԿ ... Կտխրեի, բայց մի պահ անց կժպտայի՝ վստահ լինելով, որ հենց նրանք են, որ գնահատել գիտեն, թեկուզ որ այդ ամենի համար մի ամբողջ ցավով են վճարել :
Թե մարդկանց հոգիները գեթ մի պահ տեսանելի դառնար, այնքա՜ն շատ կգիտակցեին նրանք, որոնք չունենալով հոգի, անընդհատ խոսում են դրա մասին ու ասում, թե ցավում է ... Խոսում են հաճախ այն ամենից, ինչ իրականում չեն էլ զգում, իրենցը չէ: Ստում են, խաղում.... Անհասկանալի, բարդ այս աշխարհում շա՜տ հարցեր անպատասխան են մնում ու տանջում, երբ արևը մայր է մտնում ու ցերեկը ժպտացող մարդու դեմքին անմխիթարելի տխրություն է հայտնվում: Լռում են, մեղադրում հաճախ հենց իրենց՝ գիտակցելով, որ մեղավոր էլ չեն եղել: Նրանց միշտ աղոթքն է օգնում, հանգստացնում ու հույս տալիս , ուժ՝ պայքարելու, անկեղծ ժպտալու... 
Հ.Գ. Հոգնած, արցունքոտ աչքերը փակվում են մի հույսով ՝ վաղը նոր օր կլինի, արևը նորից կժպտա , կյանքը կշարունակվի ու ամենն իր տեղում կլինի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել