2014 թվականի գլխավոր նորաձեւ միտումներին FashionYan-ը բազմիցս անդրադարձել է, սակայն այսօր ցանկանում եմ ներկայացնել վերնազգեստի մի նորաձեւ տարբերակ, որը շատ տեղին կլինի տաք գարնան եւ շոգ ամռան համար։ Խոսքը կարճ տոպերի մասին է։ Այո՛, 90-ականների թրենդը վերադառնում է մեր օրեր նոր գույներով եւ ձեւերով ;)
Նման տոպերը նորաձեւության գիտակները համադրում են կիսաշրջազգեստների հետ, հիմնականում՝ միդի չափսի, որոնք կարող են լինել ինչպես լայն, այնպես էլ նեղ, օրինակ՝ մատիտ կոչվող շրջազգեստի տեսքով։ Նման համադրությունը, հատկապես, երբ տոպը եւ շրջազգեստը միագույն են, տպավորություն է ստեղծում, թե կնոջ հագին զգեստ է, ինչին նպաստում է նաեւ այն, որ տոպի եւ շրջազգեստի արանքում հիմնականում շատ քիչ, գրեթե աննկատ բաց հատված է մնում։
Նյութի աղբյուր՝ http://fashionyan.wordpress.com/2014/04/25/top/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել