Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվAzatutyun.am-ը գրում է.

Եվրոպական միությունը լիովին աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում զինադադարի 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մայիսի 12-իհայտարարությանը: Այդ մասին ասված է Եվրամիության հայտարարությունում, որը հրապարակվել է անցած շաբաթավերջին Վիեննայում՝ ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում:

«Ինչպես ընդգծում են համանախագահները, այս համաձայնագիրը վերջ դրեց բաց պատերազմին, սակայն չլուծեց հակամարտությունը: Վերջնական կարգավորման բացակայությունը խորապես զգալի է նախևառաջ բնակչության համար», - շեշտում է Եվրամիությունը:

Հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Եվրամիության պատվիրակության պաշտոնական կայքէջում, խորը մտահոգություն է արտահայտված շփման գծում զինված միջադեպերի վերաբերյալ հաղորդումներով և զոհերի մեծ թվի պահպանմամբ:
Եվրամիությունը դատապարտում է ուժի կիրառումը և կոչ անում կողմերին խուսափել լարվածությունը մեծացնող բոլոր գործողություններից: «Այդ նպատակով կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել իրենց կնքած հրադադարը, վերջ տալ շփման գծի հակառակ կողմը ներխուժումներին և զսպվածություն պահպանել ինչպես հրապարակային հայտարարություններում, այնպես էլ տեղում», - ասված է փաստաթղթում:

Կողմերին կոչ անելով հավելյալ ջանքեր և միջոցներ գործադրել զինադադարի և
խաղաղության գործընթացի ամրապնդման ուղղությամբ, Եվրամիությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական, արդարացի և տևական կարգավորմանը հասնելու ջանքերում, որը կենսական կարևորություն ունի տարածաշրջանի ապագայի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել