Ռուսական հանրահայտ «ВКонтакте» սոցցանցի ծրագրային մշակումն ապահովող աշխատակիցների մոտ կեսը ազատվել են աշխատանքից, որպեսզի ձեռնամուխ լինեն Պ. Դուրովի նոր նախագծի իրականացմանը: Այս մասին հաղորդում է «Известия»-ն: Վերջինս նշում է, որ Դուրովը նպատակ ունի արդեն այս տարի աշնանը գործարկել իր նոր սոցցանցը, որը նախատեսված է լինելու բջջային հեռախոսների համար: Պարբերականը նկատում է, սակայն, որ Դուրովի համար բավական դժվար կլինի մրցակցել իր իսկ ստեղծած ցանցի Facebook-ի և«Одноклассники»-ի հետ: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 21-ին Պավել Դուրովը պաշտոնապես ազատվել էր սոցցանցի գլխավոր տնօրենի պաշտոնից՝ ընկերության որոշմամբ, և մի քանի օր անց հայտարարել, որ ձեռնամուխ է լինում ստեղծելու նոր սոցցանց՝ տասներկուհոգանոց ծրագրավորողների խմբի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել