Էս մի քանի օր հետևում եմ հայաստանյան արձագանքներին՝ կապված Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ ապրիլի 23-ին հղած «ցավակցությանը»: Ինչպես միշտ, էս անգամ էլ մեկնաբանությունները տարաբնույթ էին ու որոշ դեպքերում նաև մակերեսային: Հնչեցին էնպիսի կարծիքներ, թե ցեղասպանության 100-ամյակի նախօրեին Թուրքիան տեղի է տալիս միջազգային հանրության ճնշումներին ու կամաց-կամաց սկսում է «պրիզնատ» գալ ցեղասպանության կատարման իրականության հարցում, ու դա շուտով կհանգեցնի Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը: Ինչպես Քեսաբի դեպքերի հետ կապված, այս անգամ էլ էս տեսակետը որոշակի տարածում գտավ, ու մերոնք որոշ չափով խայծը կուլ տվեցին նորից: Բայց իրականում Էրդողանը ոչ թե մեղանչեց, այլ հակառակը՝ շարունակեց իր մերժողական քաղաքականությունը՝ պարզապես նոր՝ միջազգային հանրության աչքերին թոզ փչելու եղանակով: Եթե նա ասում է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի «տարաբնակեցումը», հայերի հետ միասին թուրք, քուրդ, ասորի և այլոց «կորուստը» պատերազմի գործոնով թելադրված անհրաժեշտություն էր, ապա պարզ ա դառնում, որ նա ոչ միայն հերքում ա հայերի՝ երիտթուրքերի կողմից կոտորածների ծրագրված լինելը, այլև հավաստում ա, որ հայերի հետ միասին թուրքերն էլ են պատերազմի անմեղ զոհ դարձել: Փաստորեն, ըստ Էրդողանի դուրս է գալիս, որ «Ընկերովի մահը հարսանիք է», ու հայերի ցեղասպանության «միֆ»-ով մենք սև բիծ ենք քաշում իրենց անմեղ հոգու վրա…….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել