Ձվեր ներկելուց և հերթական ծիսական–ստամոքսային խրախճանքը կազմակերպելուց առաջ մի քիչ մտածենք, թե ո՞վ էր Հիսուսը, ինչ էր ասում ու ինչու մենք նրան մերժեցինք։ Ու արդյո՞ք հիմա, երբ արդեն նրա կերպերն արմատավորվել է որպես սիրո խորհրդանիշ, մենք նրան ընդունել ենք, ներառել ենք մեր գիտակցույան մեջ։ Փոխվե՞լ ենք արդյոք մենք, ազատագրվե՞լ ենք էգոիստական կաղապարներից» Հիսուսի ծնունդը, կյանքն ու խաչելությունը իրադարձային հենք է՝ հսկայական առաջընթաց, որ բերեց փոփոխություն, տվեց մարդկությանը ճանապարհ՝ նոր իրավահարաբերությունների, նոր պատկերացումների ու ձգտումների համար: Դա մի իրական պատմություն է մարդու մասին, ով քարոզում էր երեք բան՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն: Երեք բանալի, որով բացվելու էին դեպի հանրային երջանկություն տանող դռները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել