«Շաբաթ օրը «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորներն ու նախարարները՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ «Օջախ» ռեստորանում կրկին հանդիպել են ու «մի կտոր հաց կիսել»։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ նրանց հանդիպումը ջերմ մթնոլորտում է անցել, ՕԵԿ-ականները միմյանց կենաց են խմել ու ջերմ բաժանվել միմյանցից։ Նախարարներից մեկը բաժակ բարձրացնելիս Արթուր Բաղդասարյանին հասկացրել է, որ եթե ինչ-որ բան ունի ասելու, կարող է ուղիղ իրենց ասել և ոչ թե Աժ ՕԵԿ պատգամավորների դժգոհությունը բեմադրել։

«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, ով ասաց, թե «ՕԵԿ-ականները, որտեղ էլ որ հանդիպում են միմյանց հետ չեն կռվում, բոլոր հանդիպումներն էլ անցնում են ջերմ, կոնստրուկտիվ մթնոլորտում»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել