«ՀԷՑ–ի վաճառքի հեռանկարը խառնաշփոթ է ստեղծել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, այստեղ ոչ միայն հավելագրումներ են անում, այլև մասնաճյուղերի տնօրենները տեղամասային պետերին պարտադրում են ամեն գնով իրենց գրպանից լրացնել պակասորդները, կապ չունի՝ մեղավոր են, թե ոչ։ Խնդիրն այն է, որ կառույցը պարզերես լինի ղեկավարության առաջ, և պետերն աշխատանքը չկորցնեն։
Հատկապես անմխիթար վիճակում է Կոտայքի մարզը, որտեղ տեղամասային պետերի վրա միլիոնավոր դրամի վճարումներ են դրել։
Փորձեցինք «Գեղամա» մասնաճյուղի տնօրեն Սարգիս Գամբուրյանից պարզել, թե ինչ է կատարվում իրենց մասնաճյուղում, սակայն նա հորդորեց իր հետ «փաստերով» խոսել՝ անուններ նշել, երևի, որ պարզի, թե ով է իրեն «մատնել»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել