Ձմեռային Երևանն ուղղակի կախարդական ա: Գիշերով հատկապես ազդեցիկ տեսք ունի: Ինչո՞վ ա վատը Փարիզից, Հռոմից,Պրահայից... Ոչնչով: Ինչի՞ ա, որ ուրիշ քաղաքների գեղեցկությունը գնահատել կարողանում ենք, իսկ մերին միշտ ինչ որ կեղտ ենք կպցնում: Միայն չմաքրված փողոցները, աղբը ու ցեխն ենք տեսնում... Այս ամենի ֆոնին կորում ա ամենակարևորը՝ այն խորհուրդը որ Երևանն ունի:
Ինքը հաստատ նեղանում ա մեզանից: Նեղանում ա մեր օտարամոլության, մեր ունեցածը գնահատել չկարողանալու համար: Նեղանում ա, բայց շարունակում ա սիրել մեզ: Ու չի դադարում տալ էն սերը, որը շատերս չենք ցանկանում ընդունել: Կամ էլ Երևի այնքան ենք օտարացել, որ այդ սերն էլ չենք զգում: Չգիտեմ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=383900708303014&set=a.297849680241451.91282.100000492644664&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել