Համբույրը մի գեղեցիկ հնարք է` մշակված բնության կողմից, դադարեցնելու համար խոսքը, երբ բառերը դառնում են ավելորդ:

                                                                                                                                                                                                                                                                       Ինգրիդ Բեռգման

Հուլիսի 6-ը համբույրի միջազգային օրն է: Արդյոք կա՞ ավելի գեղեցիկ, զգացմունքներով լի մի բան, ինչպիսին համբույրն է: Իհարկե` ո՛չ:

Դեռևս հին ժամանակներում Պլատոնը խորհել է այն մասին, թե ինչու են մարդիկ այդպես հաճույքով համբուրվում: Նրա թեորիան այսպիսին է: Սկզբում մարդը գնդի ձև էր հիշեցնում: Նա ուներ չորս ձեռք, չորս ոտք ու երկու գլուխ` միաժամանակ կնոջ ու տղամարդու: Սակայն, այդ միասնական էակը չափից դուրս մեծամիտ էր և Զևսը` զայրանալով, բաժանեց նրան արական ու իգական կեսերի: Եվ Պլատոնի կարծիքով միայն համբույրի միջոցով է տեղի ունենում վերամիավորումը:

Հոգեբանների կարծիքով համբույրը հանգստացնում է ներվային համակարգը և կանխում է սթրեսները: Համբուրվել սիրողները հաճախ դրսևորվում են ինչպես լավատեսներ. նրանք վստահ են իրենց ուժերին, արագ հասնում են մասնագիտական ու անձնական հաջողությունների: Համբույրը քիմիական բարդ ռեակցիաների մի ամբողջ փունջ է: Համբույրի ժամանակ զուգընկերները փոխանակում են 7 մգ յուղ, 0,7 մգ սպիտակուց, 0,45 մգ տարբեր աղեր: Բացի այդ, համբույրի ժամանակ շուրթից շուրթ փոխանցվում է ավելի քան 200 ստրեպտոկոկներ (շղթայամանրե), ստաֆիլոկոկներ (ողկուզաձև մանրե) և բազմաթիվ բակտերիաներ, որոնցից 95%-ը անվնաս են:

Բրիտանական հանրագիտարանում համբույր բառը բացատրվում է այսպես - Համբույրը շուրթերով հպումն է այլ մարդու շուրթերին, պարանոցին, ձեռքին կամ ոտքին: Օգտագործվում է ողջույն, համակրանք արտահայտելու համար, ի նշան հարգանքի, մեծարանքի կամ սեքսուալ ձգողականության:

Հին Բաբելոնում հրապարակային համբույրները պատժվում էին ամենայն խստությամբ: Եթե կնոջը տեսնում էին համբուրվելուց, ապա նրան սպառնում էր ականջահատում, իսկ տղամարդը կարող էր կորցնել վերին շուրթը: 18-րդ դարում, երբ լայն տարածում էին գտել չումայի, սիֆիլիսի եւ կատաղահարության վարակները, եվրոպացի բժիշկները հիվանդներին պահ էին տալիս: Երբեք մի համբուրեք մարդու շուրթը, եթե համոզված չեք, որ նա բացարձակ առողջ է:

Հետազոտությունները հաստատում են, որ նրանք ովքեր հաճախ համբուրվում են, ավելի քիչ են հիվանդանում ստամոքսի, ստամոքսագեղձի, արյան շրջանառության համակարգի հիվանդություններով: Ու բացի այդ ավելի լավ են քնում: Համբույրի ընթացքում արագանում են սրտի զարկերը (մինչեւ 150): Ընդ որում զարկերի հաճախականությունը, մեծ գրգռվածության դեպքում, կարող է կրկնապատկվել: Ճնշումը բարձրանում է: Շուրթերը թեթևակի ուռչում են, դառնում ավելի նուրբ ու վարդագույն: Ահա այդ պատճառով է, որ վառ ներկված շուրթերը կրքի սիմվոլ են հանդիսանում: Ամեն համբույրի ժամանակ գործի են դրվում շուրջ 34 մկաններ: Պարզ է, որ այդ դեպքում մաշվում են ավելորդ կալորիաները: 3 րոպե տևողությամբ համբույրը նպաստում է 12 կալորիայի վերացմանը: Կարծիք կա տարածված, որ համբույրը վտանգավոր է ինֆեկցայի փոխանցմանցման համար: Ինֆեկցիոն հիվանդություն ունեցողի հետ համբուրված 13 տեստավորվածներից միայն մեկն է վարակվել: Յուրաքանչյուր համբույրի ժամանակ միլիոնավոր բակտերիաներ են անցնում շուրթից շուրթ, սակայն դա բոլորովին էլ մահացու չէ: Մարդու թուքը պարունակում է անտիմարմիններ, որոնք ունակ են պայքարելու ցանկացած ինֆեկցիայի դեմ: Բացի այդ թքի մեջ կա անդրոստերոն, որը մեծացնում է սեքսուալ ցանկությունը:

Համբույրները խոչընդոտում են կնճիռների առաջացմանը, քանի որ մարզում են դեմքի մկանները ավելի լավ, քան ցանկացած մերսում: Բայց և այնպես եվրոպական երկրներում մարդիկ համեմատաբար ավելի քիչ են համբուրվում: Սոցիոլոգիական հարցումների համաձայն, միջին տարիքի եվրոպացին մեկ օրվա ընթացքում համբուրվում է շուրջ 7 անգամ, երիտասարդները մոտ 12 անգամ, ամուսնական զույգերն ու 50-ն անց մարդիկ 2 անգամ: Հարցմանը մասնակցածների 12%-ն ընդհանրապես չի կարողացել հիշել, թե վերջին անգամ երբ է համբուրվել:

Համբույրի տևողության համաշխարհային ռեկորդը պատկանում է չիկագոցի մի զույգի. 17 օր, 10 ժամ, 30 րոպե: Համբույրի փառատոնի  հաղթող այդ զույգը ժամում մեկ անգամ 5 րոպեանոց դադար էր տալիս: Օրվա մեջ երկու ժամ տրված էր հանգստի ու սնվելու համար: Ջրի տակ համբույրի ռեկորդը գրանցել է տոկիոցի զույգը. 2 րոպե, 18 վայրկյան: Անգլիական Նյուքասլ քաղաքացի մի ռեկորդակիր էլ կարողացել է 8 ժամում համբուրել 4444 կնոջ: Կինեմատոգրաֆիայի ամենաերկար համբույրի տևողությունը 185 վայրկյան է: ՏեսարանըԴու հիմա բանակում ես ֆիլմում է, որն էկրաններ բարձրացավ 1910 թվականին: Տեսարանում համբուրվում էին դերասան Ռեջիս Տումին և դերասանուհի Ջեյն Ուայմեն: Իսկ ամենաշատ քանակով համբույրենի տեսարաններ նկարահանվել բախտ է վիճակվել Ջոն Բերիմորին 1926 թվականին Դոն Ժուան ֆիլմում, համանուն հերոսի դերում:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել