Tert.am-ը գրում է.
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, «անդադրում շանսոնյեն» սկսում է իր համաշխարհային շրջագայությունը՝ Թել Ավիվ, Բեռլին, Կորեա..., գրում է իտալական Corriere Della Serra-ն. «Զարմանահրաշ կյանքի պատմություն. համաշխարհային արտիստը, ով հսկայական ավանդ է ունեցել Հայկական հարցի հրապարակայնացման գործում, 90 տարեկան է դառնում, բայց դեռ ասելիք ունի...»։
Հոդվածագիրը գրում է. «Նրան տեսնելու ցանկությունն ինձ մոտ առաջացավ ավելի քան 20 տարի առաջ և արվեստին չառնչվող հետաքրքրության համար: 1992 թվականի նոյեմբերն էր, ես վերադառնում էի Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանում մեկուսացված գերազանցապես հայկական բնակչությամբ անկլավից, որը նոր էր հռչակել իր անկախությունը։ Այդ ժամանակ Ադրբեջանը, որին աջակցում էր Ռուսաստանը, չողջունեց այդ գործողությունը, և երկու երկրները մտան պատերազմի մեջ:
Գազի և նավթի մատակարարման դադարեցվելուց հետո Հայաստանի մայրաքաղաքում գործարանները փակվեցին, տները մնացին սառնամանիքի մեջ, հյուրանոցները վերափոխվեցին՝ փախստականներին տեղավորելու համար, մարդիկ հացի հերթ կանգնեցին: Իմ դրամատիկ ուղևորությունը մարդկանց մեջ, որոնց գոյությունը արհամարհում էր աշխարհի մեծ մասը, իր վերջաբանը գտավ առավոտյան մութ օդանավակայանի սպասասրահում՝ հին պայուսակներով կանանց, երեխաների և տարեց մարդկանց երկար հերթի հետ. ուղղությունը՝ Փարիզ: Ես առաջինը բարձրացա այդ տարօրինակ «Իլյուշինը»՝ նկարահանելու լուռ փախչող մարդկանց: «Դուք գիտե՞ք՝ ով է վճարում այս թռիչքի համար,–հարցրեց կողքինս և պատասխանեց,–Շառլ Ազնավուրը»։ Ինչո՞ւ՝ «որովհետև նա հայ է»:
Տևական ժամանակ է՝ երկու երկրները խաղաղության համաձայնագիր դեռ չեն ստորագրել, սակայն Ազնավուրը շարունակում էր երգել և հոգալ «իր մարդկանց» մասին որպես դեսպան: Ես հանդիպեցի նրան փետրվարի վերջին՝ Մարսելից մի քանի կիլոմետր հեռավորության վրա»:
–Ես ցանկանում էի հնարավորություն տալ մարդկանց, ովքեր ոչինչ չունեին և ցանկանում էին կրկին տեսնել իրենց բարեկամներին, կամ փորձում էին նոր կյանք կառուցել պատերազմից հեռու, իրականացնել իրենց ցանկությունները: Ես լավ եմ վաստակում: Ես չեմ ցանկանում գերեզմանում ամենահարուստը լինել: Ես անգամ չեմ ցանկանում մահանալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ