«ՀՀ կառավարությունը, պատկերավոր ասած, հոգեբանորեն պատրաստ է, որ Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ՝ առանցքային հոդվածներ կճանաչի հակասահմանադրական և կկասեցնի դրանց կիրարկումը։
Համենայն դեպս, ֆինանսների նախարարությունում մշակում են այդ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով կարող են օրենքը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը։ Այս մասին հաղորդում է «Սիվիլնեթը»՝ հղում անելով իր հավաստի աղբյուրներին։
Մասնավորապես, ըստ պարբերականի, աշխատողներից գանձվող պարտադիր վճարներին, օրենքի փոփոխությամբ տրվելու է հարկի կարգավիճակ։ Սա, իհարկե, կոսմետիկ փոփոխություն է և դրանից պարտադիր կուտակային համակարգի էությունը չի փոխվում, բայց դա կարող է վկայել այն մասին, որ կառավարությունն արդեն տեղյակ է ՍԴ-ի որոշումից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։