1927028_829909023702389_1930843524_nArmversion.am-ը գրում է.

Թե ինչ հետաքրքիր լուսանկարներ ու գրառումներ կարելի է գտնել շոու-բիզնեսի ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերում, պարզում ենք պարբերաբար։ Այս անգամ ևս ներկայացնում ենք սրամիտ մեկնաբանություններն ու արտահայտիչ լուսանկարները, որոնք հրապարակվել են օրերս։

Հովհաննես Ազոյանը կրկին կիսվում է իր տպավորություններով՝ այս անգամ անդրադառնալով «Երևան Մոլ»-ի բացմանը։ Նա մի տեսանյութի հղում է տեղադրել, որտեղ մարդիկ հրմշտում են միմյանց և գրառել. «Մարդ  չգիտի ինչ խոսա, ուր գնա, ում ասի, ինչ ասի… հանձնվում եմ»…

Այնուհետև անդրադառնում Ուկրաինայի հայտնի իրադարձություններին. «Ուկրաինայում ոչ թե մարդը հաղթեց Աստծո օգնությամբ, այլ Աստված հաղթեց մարդու օգնությամբ»…

***

Սոֆի Մխեյանը և Նազենի Հովհաննիսյանն ընկերուհիներ են արդեն երկար տարիներ։ Սոֆին իր էջում այս լուսանկարն է հրապարակել՝ հետևյալ մեկնաբանությամբ. «Տասը տարի»։ Այնուհետև կրկին մեկնաբանել է. «Շնորհակալ եմ ջերմ ու լավ խոսքերի համար։ Յուրաքանչյուրին մաղթում եմ ունենալ լավ ու իսկական ընկեր իր կողքին»։

***

Երգչուհի Ջուսին մտահոգում են այն նամակները, որ ստանում է տղաներից, ինչի մասին էլ կիսվել է ընկերների հետ. «Շատ ծիծաղելի է, որ անծանոթ տղաներն ինձ հարցնում են SMS-ով, թե որտեղ եմ ապրում։ Այ մարդիկ, խելք հավաքեք, այդպիսի հարցերով վանում եք ինձ…»

***

Դերասանուհի Մերի Մակարյանի երկրպագուները նրա տարեգրքում հրապարակել են լուսանկար, որն արվել է 2013 թվականին, Հոլիվուդի «Փառքի ծառուղում»՝ Մայքլ Ջեքսոնի աստղի մոտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել