Որ մտքեր եմ կարդում՝ ուկրաինական իշխանությունների կողմից կազմակերպված սպանդը արդարացնելու ցանկությամբ տառապող, նույն բանը մեր մոտ էլ եմ ցանկանում՝ այստեղ էլ է անհրաժեշտ մաքրումներ իրականացնել, Մայդան կազմակերպել։ Չնայած, որ հիմա ողբերգություն է Մայդանում տեղի ունեցողը։ Բայց հակազդեցություն է ներսումս հասունանում՝ մարդատյացությունն՝ ընդդեմ մարդատյացության։

Այդքան ռուսատենչ չի կարելի լինել ու նույն կերպ էլ այլամոլ։ Դա նույնն է, ոնց որ մարդատյաց կամ պետականախույս։ Չի կարելի պաշտել մի երկրի բռնապետի՝ Պուտինին, կամ նրա խողովակներով տրված վճարներն այնքան, որ դա ծնի ցանկացած ազատատենչ ժողովրդի հանդեպ ատելություն, ատելությունով լի տառապանք։ Մարդ։ Մարդ, դու այդքան ստոր չես կարող լինել։

Երանի, մարդ, կարողանաս,  ես էլ քո պես, դիմադրել ներսումդ հասունացող այդ արատին։ Չնմանվես այդ անմարդկային, անասնական մտքերը կրողներին։ Չդասվես ստորագույն այդ պարտականությունը կրողներին։ Երանի հավատն առ Աստված հաղթի՝ խաղաղվես ու խաղաղվենք բոլորս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել