Tert.am-ը գրում է.

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ այսօր Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիր է Ռուսաստանում միգրանտների մասին օրենքի փոփոխությամբ Ռուսաստանից սպասվելիք պոտենցիալ հայ միգրանտների հարցը: Ըստ նրա՝ այդ օրենքի հետևանքով Հայաստանում մարդկանց եկամուտները կնվազեն, իսկ աղքատների և գործազուրկների թիվը կմեծանա։

«Եթե նույնիսկ 100 000-ը Հայաստան վերադառնա, այդ զանգվածը զգալիորեն կազդի գործազրկության վրա, կնվազեն ընտանիքների եկամուտները, կբարձրանա աղքատության մակարդակը»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Վերջինս նշեց, որ այդքանով հանդերձ Կառավարության կողմից ճկուն մոտեցում այդ հարցում ինքն առայժմ չի տեսնում. բոլորը հանգիստ են, կարծես թե տիրապետում են իրավիճակին: Ըստ Գագիկ Մակարյանի՝ այդ հարցում ռուսական կողմից հայկական կողմի համար, կարծես, առանձնապես բացառություն չի սպասվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել